«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Հասունացել է նոր Հայաստաի կառուցողական դուռը բացելու ժամանակը (պայծառատեսություն)

Հասունացել է նոր Հայաստաի կառուցողական դուռը բացելու ժամանակը  (պայծառատեսություն)
11.02.2024 | 16:08

Հայ ժողովուրդը միասնաբար, միանշանակ ՄԵՐԺՈՒՄ Է հոգեվարք ապրող, լավ մոռացված ու դեռևս չբացահայտած ՀԻՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ։

Իմաստազրկվել են հայտնի մտքերը, խոսքերն ու ժեստերը։

Մեկը համբերատար - մյուսն անհամբեր, սովորել են ԳՆԱՀԱՏԵԼ կատարված գործի ԱՐԴՅՈՒՆՔՈՎ։

ՄԵՐԺՎՈՒՄ ԵՆ ՉԱՐ ԳՈՐԾԵՐԸ, այլ ոչ միայն անձինք։

ԹՎՈՒՄ է, թե հասել ենք ԱԲՍՈՒՐԴԻ գագաթնակետին ու այն կողմ ոչինչ է։

Դա վերջին հեղափոխության առաջին փուլի արդյունքն է։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆՎԱՃԵԼ ԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ.

Վերջին դուռը փակելով, վերջին հույսը վտանգելով ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ՄԵԶ ՆՈՐ ԴՈՒՌ ԵՆ ԲԱՑԵԼ.

- Բնակիչը կձգտի Քաղաքացի դառնալ։

- Քաղաքացին կզանազանի քաղաքականությունը Քաղաքացիական պարտքից։

- Քայլողը գլխով կմտածի, իսկ մտածողը ոտքով կքայլի։

- Աշխատողին կհավատան, որ վայելելու համար աշխատել է պետք։

- Ձրիակերը կճանաչի իր չափը ու կփնտրի իր տեղը ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։

- Ղեկավարը կշարունակի Առաջնորդ մնալ։

- «Մենք մենակ չենք» երգողը կհասկանա դրա խորը ԻՄԱՍՏԸ, կգիտակցի ԿՈՐՍՏԻ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ։

Երեք տասնամյակում այդպես էլ ոչ մի նոր բան չհորինեցինք՝ թեև կարող էինք։ Մերի փոխարեն ընդօրինակեցինք, հաղթելով մուրացինք, հպարտանալով խոնարհվեցինք։

Պարծենալով նմանակեցինք անարժանին ու մոռացանք դասականին - ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ ՀԻՄՔԻՑ։

ԴԱ ԼԻՆԵԼՈՒ Է, ՄԵՆՔ ԵՆՔ ԴԱ ԱՆԵԼՈՒ - ՄԵՐ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՆՔ ԴԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11 սեպտեմբերի 2019 թ․,

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Դիտվել է՝ 3793

Մեկնաբանություններ